Վոլեյբոլի ընկերական հանդիպում՝ հեռակա և առկա ուսուցումների ուսանողների հավաքականների միջև

Դիտումների քանակ՝ 747

Հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին ուսանողական կյանքում ներգրավելու, նրանց առօրյան ավելի բազմաբովանդակ դարձնելու նպատակով ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի դոցենտ Գագիկ Վարդանյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 27-ին, ժամը 16.00-ին կկազմակերպվի վոլեյբոլի ընկերական հանդիպում հեռակա և առկա ուսուցումների ուսանողների հավաքականների միջև: 
Հեռակա ուսուցման այն ուսանողները, ովքեր ունեն վոլեյբոլ խաղալու ունակություն և ցանկանում են մասնակցել խաղին, կարող են դիմել Գագիկ Վարդանյանին` երեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 16.00-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին