Կկազմակերպվի «Բաց դաս»` նվիրված տարածքային զարգացման հիմնախնդիրներին

Դիտումների քանակ՝ 830

ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Ծովինար Կարապետյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին, ժամը 14.00-ին, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի թիվ 32 լսարանում տեղի կունենա «Բաց դաս», որի ընթացքում կքննակվեն ՀՀ տարածքային զարգացման հիմնախնդիրները: Թեման կներկայացնեն մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտությամբ առկա ուսուցմամբ բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողերը:

Հրավիրվում են բոլոր ցանկացողները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին