Լույս է տեսել ՀՊՏՀ «Էկոնոմ+» ուսանողական պարբերականի հերթական համարը
Ընթերցողի սեղանին է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ամսագրի` «Էկոնոմ+»-ի հոկտեմբերյան համարը: Այս անգամ ևս ամսագիրը փորձել է ուշագրավ նյութերով ու հաղորդումներով բավարարել ընթերցողի հետաքրքրությունները:
Այս համարի շապիկին ՀՊՏՀ գիտակների` «INDEX PRO» թիմի անդամներն են, որոնց մասին հետաքրքրաշարժ տեղեկություններ կարելի է գտնել ամսագրի ներսում: «Էկոնոմ+»-ը բացվում է «Նորություններ» խորագրով, որի ներքո ներկայացվում է ուսանողական առօրյայի մասին պատմող լրահոս: Այս համարում կարելի է ծանոթանալ ուսանողի հոգեբանությանը և «համր լեզվին»` մարմնի շարժումներին, գովազդի արվեստին նվիրված նյութերի: «Իմ սրտի մայրաքաղաքը» խորագիրը ներկայացնում է ՀՊՏՀ դասախոսների` Երևանի մասին դիտարկումները: Ամսագրում, ինչպես միշտ, տեղ են գտել նաև սիրված խորագրերը` «Անմահ հերոսներ», «Ֆեյսբուքյան հարցումներ», «Մտածողը» և այլն:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին՝ ամսագրի նոր համարի լույսընծայման կապակցությամբ։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին