Այսօր կպարգևատրվեն ՈՒԳԸ 34-րդ նստաշրջանի հաղթողները

Դիտումների քանակ՝ 875

Այսօր ժամը 14.00-ին ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի կունենա համահամալսարանական ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) 34-րդ նստաշրջանի մրցանակակիրներին շնորհավորելու և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: 

Հիշեցնենք, որ համահամալսարանական ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) 34-րդ նստաշրջանում բակալավրիատի 24 զեկուցողներից հաղթող է դարձել Դիաննա Ասրյանը «ՀՀ տնտեսության անվտանգության վերլուծությունը ժամանակակից տնտեսության պայմաններում», երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրել Իզոլդա Արշակյանը «Դրամավարկային քաղաքականության փոխարժեքի նպատակադրումը» և Մարիամ Պողոսյանը «Անվճարունակության և սնանկության վերլուծությունը կազմակերպություններում»: Մագիստրատուրայի 7 զեկուցողերից հաղթող է դարձել Անուշ Միքայելյանը «Շահույթի ավելացման գծով պահուստների վերլուծությունը», երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Էդուարդ Հակոբյանը «ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման մակարդակի գնահատումը» և Ջուլիետտա Աթայանը «Բնօգտագործման և բնապահպանական վճարների համակարգի ձևավորման առանձնահատկությունները և նպատակային օգտագործումը ՀՀ-ում»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին