ՀՊՏՀ-ում բաց դաս վարեց ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետ Մարտին Գալստյանը
07.11.2012
Դիտումների քանակ՝ 1110
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր անգլերենով տեղի ունեցավ «Բաց դաս», որը վարեց Հարվարդի համալսարանի շրջանավարտ, Հայաստանում ամերիկյան համալսարանի դասախոս, ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետ Մարտին Գալստյանը:
«Անգլերենով դասախոսությունները ձեզ շատ կօգնեն. կկատարելագործեք անգլերենի իմացությունը և կսովորեք լսել դասախոսություն օտար լեզվով, հղել ձեզ հուզող հարցերը: Վստահեցնում եմ, որ ասօրվա մեր հյուրից դուք շատ բան կսովորեք»,-ողջունելով նախաձեռնությունը` ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը հույս հայտնեց, որ այսպիսի հանդիպումները կդառնան ավանդական:
«Ինձ համար անչափ հաճելի է գտնվել այսպիսի լսարանում. շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար: Դասախոսությանս թեման «Առաջնորդություն»-ն է: Կփորձեմ այն ներկայացնել նոր մոտեցմամբ, նոր գաղափարներով»,- ուսանողներին դիմելով` ասաց բանախոսը և հույս հայտնեց, որ դասախոսությունից հետո կծագեն հարցեր, որոնց ինքը սիրով կպատասխանի:
«Բաց դաս»-ի ավարտից հետո ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը լրատվության և հասարակայնութան հետ կապերի բաժնի միջոցով խնդրեց իր շնորհակալությունը փոխանցել օտար լեզուների ամբիոնի վարիչ Սուսաննա Չալաբյանին` միջոցառման կազմակերպական աշխատանքներում աջակցության համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին