Վերապատրաստման դասընթացները` գիտելիքի և փորձի ընդլայնման հնարավորություն
07.11.2012
Դիտումների քանակ՝ 967
Բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության 1-ին կուրսեցի 7 մագիստրանտներ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Գագիկ Անանյանի հրավերով մասնակցել են «Պարենային հաշվեկշիռները որպես քաղաքականության վերլուծության և որոշումների կայացման գործիք» խորագրով դասընթացին, որն առաջին անգամ Հայաստանում կազմակերպել էին Պարենի համաշխարհային կազմակերպությունը և ՀՀ վիճակագրության պետական խորհուրդը:
Երեկ արդեն դասընթացի մասնակիցները համալսարան էին եկել մասնակցության վկայականներով և իրենց տպավորություններն էին հայտնում բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանին, ամբիոնի դասախոսներին, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին:
Մեզ հետ զրույցում մասնակիցները փաստեցին, որ դասընթացն արդյունավետ ընթացք է ունեցել, եղել է գործնական` հագեցած շփումներով, դրանք էլ իրենց հերթին` քննարկումներով և վերլուծություններով:
«Պարենային անվտանգության ապահովումը մեր ամբիոնի գիտահետազոտական թեմաներից մեկն է, ուստի այս ուղղությամբ մագիստրանտների, ասպիրանտների, դասախոսների մասնակցությանը վերապատրաստման դասընթացներին մեծ տեղ ենք հատկացնում: Առհասարակ, մագիստրանտին պետք է լսարանային ժամերից զատ, մասնագիտական շփումների, գիտելիքների ձեռք բերման և փորձառության մեծ դաշտ և ազատություն տրամադրվի: Ուրախալի է լսել մեր մագիստրանտներից, որ այս դասընթացը նրանց վստահություն է ներշնչել, որ տվյալ բանագավառի ներկայիս զարգացումներում համալսարանում ստացած գիտելիքները արդիական են և համակողմանի»,- ասաց Սուրեն Գևորգյանը:
Նա նաև նշեց, որ տեղական և միջազգային մի շարք վերապատրաստման ծրագրերում ակտիվ մասնակցություն ունեն իրենց ամբիոնի դասախոսները և որպես թարմ օրինակ մատնանշեց տնտեսագիտության թեկնածու Գագիկ Աղաջանյանի մասնակցությունը Կատալոնիայի համալսարանի միջազգային որակավորման ինստիտուտի դասընթացներին, որի երկրորդ փուլն այժմ ընթացքի մեջ է, և որը ներառում է պարենային անվտանգության գծով մի շարք մասնագիտացման ծրագրեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին