Հուշ ցերեկույթ` նվիրված ՀՊՏՀ նախկին ուսանող, զոհված ազատամարտիկ Կարեն Մանվելյանի հիշատակին (լուսանկարներ)
05.11.2012
Դիտումների քանակ՝ 2123
Ուղիղ 20 տարի առաջ, 1992թ. նոյեմբերի 5-ին Լաչինի գյուղերից մեկի համար մղվող մարտերում հերոսաբար ընկավ արցախյան ազատամարտի նվիրյալներից մեկը` ՀՊՏՀ (այն ժամանակ ժողտնտեսության ինստիտուտի) ապրանքագիտության ֆակուլտետի ուսանող Կարեն Մանվելյանը: Հերոսի մահվան 20-րդ տարելիցին ու ծննդյան 45-ամյակին էր նվիրված ա
յսօր ՀՀ Պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում տեղի ունեցած` «Եթե ուզում ես ազգդ, հայրենիքդ ապրեն, ապա նրանց համար մեռնելու կամք ունեցիր» խորագրով հուշ ցերեկույթը, որին մասնակցեցին ազատամարտիկի հարազատները, մարտական ընկերները, ուսուցիչները, հյուրեր:
«Կարճ, սակայն իմաստալից ու հերոսական կյանքով ապրեց Կարենը: Նա դարձավ այն փոքաթիվ մարդկանցից մեկը, ովքեր ապրում են նաև մահվանից հետո, և իրենց ապրած ամեն մի օրով սերունդներ կրթում ու հայրենասիրության դասեր տալիս»,-բացելով ցերեկույթը՝ ասաց պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Սուրեն Սարգսյանը և կարդաց էջեր ազատամարտիկի հուշատետրից:
«Այսօր ոգեկոչում ենք բոլոր այն ազատամարտիկների հիշատակը, ում համար մահը իմացեալ անմահություն էր և ով կյանքը դրեց հայոց պետականության զոհասեղանին»,- իր երախտագիտության զգացումներն արտահայտեց Երևանի կայազորի և 5-րդ բանակային կորպուսի հոգևոր սպասավոր Տեր Արսեն քահանա Սարգսյանը և ավելացրեց, որ գլուխ է խոնարհում բոլոր այն մայրերի առաջ, ովքեր այսպիսի հերոս զավակներեր են կրթել ու դաստիարակել:
«Այսօր ոգեկոչում ենք բոլոր այն ազատամարտիկների հիշատակը, ում համար մահը իմացեալ անմահություն էր և ով կյանքը դրեց հայոց պետականության զոհասեղանին»,- իր երախտագիտության զգացումներն արտահայտեց Երևանի կայազորի և 5-րդ բանակային կորպուսի հոգևոր սպասավոր Տեր Արսեն քահանա Սարգսյանը և ավելացրեց, որ գլուխ է խոնարհում բոլոր այն մայրերի առաջ, ովքեր այսպիսի հերոս զավակներեր են կրթել ու դաստիարակել:
Հուզիչ էր Կարեն Մանվելյանի մասին ազատամարտիկի դասընկերոջ հոր, ՀՊՏՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Գարեգին Մխիթարյանի հիշատակի խոսքը: «Առաջին դասարանից մինչև դպրոցն ավարտելը տղայիս հետ նույն դասարանում են սովորել: Միշտ հպարտ եմ եղել նրանով: Կարենն այն մարդկանցից է, ով, մահն արհամարելով, մտավ կռվի դաշտ: Նա թողեց ուսանողական լսարանն ու նստարանը և … իր կյանքով հաղթեց մահվանը»,- ասաց ՀՊՏՀ դասախոսը և շնորհակալություն հայտնեց հայ քաջորդու մորը` տիկին Ամալյային, այսպիսի զավակ դաստիարակելու համար:
Կարենի Մանվելյանի մասին իր խոսքն ասաց նաև ռամկավար ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: «Կարենը ռամկավար արմենական ակումբի հիմնադիրներից է: Սակայն սա այն պարագան է, երբ կուսակցությունը չի կարող ուղղորդիչ լինել: Կարենն ու իր նմանները պետք չունեն հրամանների: Նրանք այնպիսի դաստիարակություն ունեին, որ անկախ ամեն ինչից պիտի մեկնեին պաշտպանելու հայրենիքը »,- կարևորելով հաղթանակը կերտելու գործում զինվորի դերը` նշեց «Ազգ» օրաթերթի խմբագիրը և ավելացրեց, որ հայրենիքը և նրա մարդիկ հենց այսպիսի մարդկանցով են ուժեղ և հզոր:
Կարեն Մանվելյանի պատանեկության տարիների վեհ ու հասուն, գաղափարների, բարի ու ազնիվ, նախաձեռնող բնավորության, քաջության, հայրենասիրության ու կամքի մասին խոսեցին նրա հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին` Սիլվա Աչոյանը, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը` Ասպրամ Կրպեյանը, ազգությամբ էստոնացի ազատամարտիկ Ֆելիքս Բուրման Հովսեփյանը, Ազատամարտիկների փառքի թանգարանի հիմնադիր Սուսաննա Հակոբյանը, և այլք:
Ներկաներին հայրենասիրական կատարումներով ոգեշնչեցին նաև Թեքեյան մշակութային կենտրոնի պատանի սաները:
Ներկաներին հայրենասիրական կատարումներով ոգեշնչեցին նաև Թեքեյան մշակութային կենտրոնի պատանի սաները:
Քաջարի ազատամարտիկ Կարեն Մանվելյանին նվիրված հուշ ցերեկույթն անցավ ջերմ, անկեղծ ու անմիջական մթնոլորտում
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին