Նոյեմբերի 12-ին կսկսվեն ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ 1-ին և 3-րդ կուրսերի դասերը

Դիտումների քանակ՝ 774

Նոյեմբերի 12-ին ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում կմեկնարկի հեռակա ուսուցմամբ բակալավրիատի 1-ին և 3-րդ կուրսերի ուսումնառության գործընթացը` 4 շաբաթ տևողությամբ: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեցին ֆակուլտետների դեկանները, դասապրոցեսը ֆակուլտետներում կկազմակերպվի տարբեր հերթերում: Այսպիսով, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետներում դասերի մեկնարկը 9.30-ին է, իսկ կառավարման, հաշվապահական հաշվառման և աուդիտի, ֆինանսական, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետներում դասապրոցեսը կկազմակերպվի երկրորդ հերթում և կսկսվի ժամը 14.05-ին: 

Հիշեցնենք, որ հեռակա ուսուցմամբ բակլավրիատի 2-րդ, 4-րդ և 5-րդ կուրսերի դասապրոցեսը կազմակերպվել է սեպտեմբերի 17-ին (2-րդ կուրսերինը` 4 շաբաթ, 4-րդ և 5-րդ կուրսերինը` 6 շաբաթ տևողությամբ):

Բարի ուսումնառություն ենք մաղթում բոլորին; 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին