ՀՊՏՀ գիտության բաժնի պետը կանդամակցի միջազգային հեղինակավոր ամսագրի խմբագրական խորհրդին
30.10.2012
Դիտումների քանակ՝ 1008
2013 թ. հունվարի 8-9-ը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում կայանալիք Մենեջմենթի, տնտեսագիտության և սոցիալական գիտությունների միջազգային 3-րդ նստաշրջանին ներկայացված «Activity of Banking System and Feature of Their Application in Commercial Banks of Armenia» խորագրով գիտական հոդվածի հաղթող ճանաչվելու կապակցությամբ և հրատարակության երաշխավոր¬վելու նպատակով ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը ստացել է պաշտոնական հրավեր` մասնակցելու նստաշրջանի աշխատանքներին: Միաժամանակ նա ստացել է պաշտոնական առաջարկ` անդամակցելու «INTERNATIONAL JOURNAL OF ACCOUNTING , MANAGEMENT AND ECONOMY SCHOLARS» միջազգային ամսագրի խմբագրական խորհրդին:
Գնահատելով հիշյալ առաջարկը՝ Խորեն Մխիթարյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց, որ իր համար բավականին մեծ պատիվ է լինել նման միջազգային հեղինակավոր ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։
Այս առիթով մեր բաժինը շնորհավորում է Խորեն Մխիթարյանին և մաղթում հետագա հաջողություններ։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Այս առիթով մեր բաժինը շնորհավորում է Խորեն Մխիթարյանին և մաղթում հետագա հաջողություններ։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին