Մեր ուսանողները կմասնակցեն «Փորձի փոխանակում» խորագրով միջազգային նստաշրջանին
Այսօր ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ 2012 թ. նոյեմբերի 14-18-ը Վարշավայի տնտեսագիտության դպրոցի կողմից կազմակերպված «Փորձի փոխանակում» խորագրով միջազգային նստաշրջանին կմասնակցեն համալսարանի կառավարման ֆակուլտետի զբոսաշրջու¬թյան կառավարում մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Արթուր Մարկոսյանը, Հարություն Պողոսյանը, Մանե Ենգոյանը և Նարինե Գևորգյանը: Վերջիններիս ներկայացրած «Ավանդական ամուսնություն» գործարարության ծրագիրը հավանության է արժանացել նստաշրջանի մրցատյանի կողմից, ինչի շնորհիվ մեր ուսանողները հրավեր են ստացել մասնակցելու նստաշրջանի աշխա¬տանք¬ներին և ներկայացնելու ծրագիրը:
Հավելենք, որ ուսանողների տրանսպորտային, մուտքի արտոնագրի և մասնակցության անդամավճարի հետ կապված ծախսերը հոգացել է ՀՊՏՀ-ն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին