Հոկտեմբերի 31-ին կմեկնարկի ՀՊՏՀ ՈՒԳԸ ներբուհական 34-րդ նստաշրջանը
22.10.2012
Դիտումների քանակ՝ 714
ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Վլադիմիր Գևորգյանի տեղեկացմամբ` հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին տեղի կունենա ՀՊՏՀ ներբուհական ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) 34-րդ նստաշրջանը, որին կմասնակցեն ֆակուլտետային փուլին մասնակցած և հաջորդ փուլ անցած լավագույն աշխատանքները: Վլադիմիր Գևորգյանի խոսքով` ՈՒԳԸ ներբուհական 34-րդ նստաշրջանի ընթացքում հեղինակավոր մրցատյանը կգնահատի ներկայացված լավագույն աշխատանքները, որոնք կարժանանան մրցանակների: ՈՒԳԸ նախագահը տեղեկացրեց նաև, որ այսուհետ ՈՒԳԸ նստաշրջանների ֆակուլտետային և ներբուհական փուլերը կկազմակերպվեն մեկ ուսումնական տարվա ընթացքում: Ըստ նրա` 2012-2013 ուսումնական տարվա ՈՒԳԸ ֆակուլտետային նստաշրջանները կմեկնարկեն դեկտեմբերից, իսկ ներբուհականը` գարնանը:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ՈՒԳԸ 34-րդ նստաշրջանի առաջին` ֆակուլտետային փուլը, անցկացվել է դեռևս 2011-2012 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին