ՀՊՏՀ ուսանողները Երևանի քաղաքապետի անունից շնորհակալագրեր ստացան

Դիտումների քանակ՝ 1093

Այսօր ՀՊՏՀ մեծ դահլիճում Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը հանդիպեց ուսանողների հետ: Նպատակը մեկն էր` շնորհակալություն հայտնել ՀՊՏՀ ուսանողությանը և ուսանողական  խորհդին հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած Երևանի 2794-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը գործուն մասնակցություն ունենալու համար, նրանց փոխանցել Երևանի քաղաքապետի շնորհակալության խոսքերը և հանձնել վերջինիս ստորագրությամբ վավերացված շնորհակալագրեր:

«Ես տեսա, թե դուք ինչպիսի ոգևորությամբ և կազմակերպվածությամբ եք աշխատում Երևանի փոքր կետրոնում ստեղծված 28 տեղեկատվական կետերում: Կատարում էիք բավական դժվարին աշխատանք` պատասխանելով ողջ օվա ընթացքում ձեզ մոտեցած հազարավոր քաղաքացիների հարցերին, նրանց նվիրելով շապիկներ, դրոշակներ և այլ հուշանվերներ: Շնորակալություն ձեզ` կատարած աշխատանքի համար: Շնորհավորում եմ ՀՊՏՀ ուսանողական խորհրդին, որ կարողանում է հավաքագրել այսպիսի պատրաստված երիտասարդներ»,-ողջունելով ուսանողներին` ասաց քաղաքապետի օգնականը: 
Սամվել Մերթարջյանը Երևանի 2794-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնակատարության կազմակերպչական աշխատանքներում գործուն մասնակցության և ներդրած ջանքերի համար շնորհակալագրեր հանձնեց ուսանողներին ու նաև ՀՊՏՀ նախագահությանը`այդ թվում ՈՒԽ նախագահ Սևակ Խաչատրյանին, փոխնախագահ Սերգեյ Խառատյանին, ուսանողական խորհրդի մյուս անդամներին:


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին