Մեր ուսանողները գործուն մասնակցություն են ունեցել Երևանի ծննդյան տոնական միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

Դիտումների քանակ՝ 918

Երևանի ծննդյան 2794-ամյակին նվիրված երեկվա միջոցառումներից անմասն չի մնացել նաև մեր բուհը. տոնական միջոցառումներին  իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև ՀՊՏՀ ուսանողները: ՀՊՏՀ շուրջ 500 ուսանող, հարազատ բուհի տարածքից, տոնական հանդերձանքով, փուչիկներով, դրոշներով առավոտյան շարժվել են դեպի Երևանի քաղաքապետարանին մերձակա Ռուսաստանի հրապարակի տարածքը: Այստեղ էլ միացել են այն հարյուրավոր մարդկանց, ովքեր տոնական շքերթով շարժվել են  դեպի Հանրապետության հրապարակ:   Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գրիշա Ամիրխանյանը: Վերջինս տեղեկացրեց նաև,  ողջ օրը Երևանի փոքր կենտրոնում ստեղծված 28 տեղեկատվական կետերում աշխատել են ՀՊՏՀ ուսանողները:

Վերջիններս անհրաժեշտ տեղեկատվություն են հաղորդել երևանցիներին` կազմակերպվող միջոցառումների, դրանց անցկացման վայրերի ու ժամանակացույցի մասին, միաժամանակ անցորդներին են նվիրել տոնական շապիկներ, դրոշակներ և այլ հուշանվերներ:

Տոնին մեր ուսանողների մասնակցությանը հետևել է նաև ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, որն էլ ներկայացնում է մեր ուսանողների մասնակցությամբ լուսանկարային ռեպորտաժ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին