Այսօր մեկնարկում է 13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի առաջնության բասկետբոլի մրցաշարը

Դիտումների քանակ՝ 861

Այսօր կմեկնարկի ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված 13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի առաջնության բասկետբոլի մրցաշարը: ՀՊՏՀ  ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս, ՀՊՏՀ բասկտբոլի տղաների հավաքականի մարզիչ Հակոբ Կյոկչյանի տեղեկացմամբ` երկու ենթախմբերում ընդգրկվել են հանրապետության տարբեր բուհերի 8 հավաքականներ: ՀՊՏՀ մարզչի խոսքով` առաջին ենթախմբում են Երևանի պետական բժշկական, Երևանի պետական, Հայաստանի պետական ագրարային, Հայաստանում ֆրանսիական համալսարանների, իսկ երկրորդում` Հայաստանի պետական տնտեսագիտական, Գյումրու պետական մանկավարժական, Վանաձորի պետական մանկավարժական և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների թիմերը: 1-4-րդ տեղերի համար կպայքարեն ենթախմբերում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած հավաքականները: 

Բոլոր խաղերը տեղի կունենան Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում: 
Այսօր, ժամը 16.30-ին ՀՊՏՀ բասկետբոլիստները կմրցեն Գյումրու պետական մանկավարժականի տղաների հետ: ՀՊՏՀ թիմի երկրպագուներն իրենց ներկայությամբ կարող են ոգևորել ու աջակցել մեր թիմին:

Դիտարժան խաղ և հաղթանակներ ենք մաղթում ՀՊՏՀ մարզիկներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին