Հոկտեմբերի 13-ին և 14-ին հեռակա ուսուցմամբ բակալավրիատի դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց լեզու և գրականություն»-ից

Դիտումների քանակ՝ 916

Հոկտեմբերի 13-ին և 14-ին ՀՊՏՀ-ում կանցկացվեն հեռակա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության քննություններ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից: Երկու օրերի ընթացքում քննություններին կմասնակցի շուրջ 190 դիմորդ: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ ընդունող հանձնաժողովը կազմ ու պատրաստ սպասում է դիմորդներին և վստահեցնում, որ քննությունները կհանձնեն բարենպաստ քննական միջավայրում:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության քննությունները մեկնարկել էին հոկտեմբերի 6-ին և 7-ին`«Մաթեմատիկայի» քննությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի  բաժին