ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը վաղը կհանդիպի ուսանողների հետ

Դիտումների քանակ՝ 785

Վաղը՝ հոկտեմբերի 11–ին, ժամը 14.00–ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը գլխավոր մասնաշենքի մեծ դահլիճում կհանդիպի ուսանողների հետ։ 
Հանդիպման նպատակը ուսանողների խնդիրներին և նրանց հուզող հարցերին ծանոթանալն է։
Նշենք, որ ուսանողների հետ հանդիպման այս հարթակն ավանդական է դառնում. ինչպես հայտնի է, նախորդ տարի ևս կազմակերպվել էր ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի մեծամասշտաբ հանդիպումը ուսանողության հետ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին