Հոկտեմբերի 15-ին կմեկնարկի 13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի առաջնությունը

Դիտումների քանակ՝ 659

Հոկտեմբերի 15-ին կմեկնարկի 13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի տղաների առաջնությունը: ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Լևոն Սամվելյանի տեղեկացմամբ` կմրցեն հանրապետության տարբեր բուհերի բասկետբոլի տղաների հավաքականները: Վերջինս նշեց նաև, որ վաղը` հոկտեմբերի 12-ին, ժամը 15.00-ին Ուսանողական մարզական ֆեդերացիայում տեղի կունենա վիճակահանություն և կորոշվեն մրցաշարի ենթախմբերն ու անցկացման վայրը: Վիճակահանությանը կմասնակցի ՀՊՏՀ բասկետբոլի տղաների հավաքականի մարզիչ Հակոբ Կյոկչյանը: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին