ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի պատվիրակությունն այցելեց հենակետային ավագ դպրոց
ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտ ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ հոկտեմբերի 4-ին, համաձայն նախօրոք կազմված ժամանակացույցի, կառավարչական հաշվառում և աուդիտ ամբիոնի վարիչ Լիանա Գրիգորյանը, արհմբյուրոյի քարտուղար Տիգրան Մանուկյանը, ուսխորհրդի նախագահ Էսմա Դալլաքյանը իր ղեկավարությամբ այցելել են Արմավիրի մարզի N1 հենակետային ավագ դպրոց: Աշոտ Մաթևոսյանի խոսքով` ՀՊՏՀ դասախոսները հանդիպել են հենակետային ավագ դպրոցի տնտեսագիտական հոսքի աշակերտների հետ, պատմել նրանց ՀՊՏՀ-ի, այստեղ կատարվող բարեփոխումների, մասնագիտությունների ու մասնագիտացումների մասին: Էսմա Դալլաքյանը ներկայացրել է ուսանողական խորհուրդը, կատարվող բազմաբնույթ ու բովանդակալից աշխատանքները, ծանոթացրել ՀՊՏՀ և ուսանողական խորհրդի պաշտոնական կայքերին: Ֆակուլտետի ղեկավարի խոսքով` ՀՊՏՀ պատվիրակությունը հանդիպել է նաև հենակետային ավագ դպրոցի տնօրեն Սիմա Ղազարյանին և շնորհավորել նրան ուսուցչի օրվա կապակցությամբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից ոսկե հուշամեդալի արժանանալու համար:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և հենակետային ավագ դպրոցների միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում` ֆակուլտետների դեկաններին տրվել են հանձնարարականներ` այցելելու դպրոցներ, կազմակերպելու հանդիպումներ, անցկացնելու զրույցներ: Կազմակերպվող միջոցառումները նպատակ ունեն օգնելու և աջակցելու բարձր դասարանցիներին մասնագիտական կողմնորոշման հարցում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին