Ուսման վարձի զեղչի հարցերով կարող եք դիմել ֆակուլտետների դեկանատներ
08.10.2012
Դիտումների քանակ՝ 2726
Սիրելի ուսանողներ, ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում սկսվել է ուսման վարձի զեղչերի դիմումների ընդունման գործընթացը: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեցին ֆակուլտետների դեկանները: Վերջիններս նշեցին նաև, որ դեկանատներում անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրվի զեղչերի հայտադիմումների գրման ձևի, անհրաժեշտ փաստաթղթերի, դիմումների ընդունման վերջնաժամկետների մասին:
Նշենք նաև, որ զեղչերի հատկացման կարգին մանրամասն կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Ընդունելություն» բաժնի «Մասնագիտություններ-վարձեր» ենթախորագրի ներքո տեղադրված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողական նպաստների և պետական կրթաթոշակների հատկացման ընթացակարգից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին