«Առավոտ» օրաթերթն անդրադարձել է բուհական կայքերին. մեր բուհի կայքը օրաթերթը թարմ է որակել

Դիտումների քանակ՝ 1148

«Առավոտ» օրաթերթն իր այսօրվա համարում (6.10.2012թ.) «Ինչ են «խոսում» պետական բուհերի կայքերը» վերնագրով հոդված է հրապարակել` անդրադառնալով բուհական կայքերի ինչպես արտաքին տեսքին, այնպես էլ բովանդակությանը: Օրաթերթը մեր բուհի կայքը թարմ է որակել`միաժամանակ նկատելով կայքի նորաոճ լինելը: Հրապարակման ամբողջությամբ կարող եք ծանոթանալ օրաթերթի ինտերնետային կայքում հետևյալ հասցեով:

Մենք մեր կողմից շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին` մեր կատարած աշխատանքը նկատելու և գնահատելու համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին