Տեղի ունեցավ այս ուսումնական տարվա ՀՊՏՀ գիտական խորհրդի առաջին նիստը
05.10.2012
Դիտումների քանակ՝ 788
Այսօր նիստերի սրահում տեղի ունեցավ 2012–2013 ուսումնական տարվա ՀՊՏՀ գիտական խորհրդի առաջին նիստը՝ գիտական խորհրդի նախագահ, ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի ղեկավարությամբ։ Նիստի օրակարգում մոտ մեկ տասնյակ հարցեր էին, սակայն մինչ օրակարգի հարցերին անցնելը բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը հայտարարեց հաճելի արարողության մասին. նա ծննդյան հոբելյանների կապակցությամբ իր և բուհի կողմից շնորհավորեց բուհի վաստակաշատ դասախոսներին՝ Լենդրուշ Ղալումյանին՝ ծննդյան 85, Լյուբա Մեհրաբյանին՝ ծննդյան 60 և Մարտիրոս Պետրոսյանին՝ ծննդյան 60–ամյակների կապակցությամբ՝ նրանց հանձնելով շնորհավորական ուղերձներ։
Գիտխորհրդի օրակարգի առաջին հարցի՝ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության ու պետական քննությունների արդյունքների մասին զեկուցմամբ հանդես եկավ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը՝ ընդգծելով, որ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումն անցկացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011թ. հոկտեմբերի 31–ի թիվ 1197–Ն հրամանի պահանջներին համապատասխան։ «2011–2012 ուսումնական տարում համալսարանն ունեցել է 1238 բակալավրիատի (նախորդ տարվա 1107–ի փոխարեն), 444 մագիստրատուրայի (նախորդ տարվա 399–ի փոխարեն) և հեռակա ուսուցման բակալավրիատի 251 (նախորդ տարվա 171–ի փոխարեն) շրջանավարտներ, որոնց համար կազմակերպվել են ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություն ու պետական քննություններ»,– մասնավորապես ասաց Միհրդատ Հարությունյանը՝ միաժամանակ ներկայացնելով ընդհանուր պատկերը՝ թվերի լեզվով։ Պրոռեկտորը նաև խոսեց ինչպես բակալավրական ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության, այնպես էլ պետական քննությունների կազմակերպման աշխատանքներում դեռևս շտկման ենթակա խնդիրների մասին։ «Թեև դրական տեղաշարժ տեսնում ենք, բայց դա մեզ չի գոհացնում և դեռևս կան լուծումներ պահանջող խնդիրներ»,– ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը։
Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ներկայացրեց «Կրեդիտային համակարգում գիտելիքների գնահատման և վարչարարության մեխանիզմի մասին կանոնակարգում» փոփոխություններ կատարելու մասին հարցը։ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հարցի շուրջ արտահայտվելու և տեսակետներ արտահայտելու համար ձայնի իրավունք տվեց բոլոր ցանկացողներին։ (Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը այս հարցին, անհրաժեշտության դեպքում, ավելի մանրամասն կանդրադառնա հետագայում)։ Գիտխորհուրդը միաձայն ընդունեց վերը նշված երկու հարցերը հաստատելու, ինչպես նաև գիտական խորհրդի 2012–2013 ուսումնական տարվա առաջին կիսամյակի աշխատանքային պլանը հաստատելու, միացյալ ամբիոնների անվանումները ճշգրտելու մասին, գիտական խորհրդի 29.03.2003թ թիվ 7 նիստի որոշման 3–րդ կետը ուժը կորցրած ճանաչելու մասին հարցերը։
Գիտական խորհրդի նիստում փակ գաղտնի քվեարկության դրվեցին ներկայացված մի քանի թեկնածուներին դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի բնագիտական առարկաների ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնաճյուղի փոխտնօրեն Անդրեյ Ավետիսյանի մասնակցելու հարցերը։ Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը խորհրդի անդամներին ներկայացրեց մեկ դոկտորական ատենախոսության թեմայի և գիտական խորհրդատուի հաստատման, ինչպես նաև թեկնածուական ատենախոսությունների թեմաների և գիտական ղեկավարների հաստատման հարցերը, որոնց շուրջ գիտխորհուրդը որոշումներ ընդունեց։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին