Մեր ուսանողները՝ լողի միջբուհական առաջնության մրցանակակիրներ
ՀՀ 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի շրջանակում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել լողի առաջնությունը, որին մասնակցել են 55 լողորդ-լողորդուհիներ՝ 8 բուհերից:
ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի հեռակա 5-րդ կուրսի ուսանող Վլադիմիր Մամիկոնյանը 50 մետր, ազատ ոճ մրցաձևում նվաճել է 1-ին հորիզոնականը, իսկ ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Երմոնիա Արշակյանը, նույն մրցաձևում՝ 3-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում են համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնից:
Հավելենք, որ Վլադիմիր Մամիկոնյանը 2015 և 2016 թվականների ՀՊՏՀ 10 լավագույն մարզիկներից է:
18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերը կեզրափակվեն նոյեմբերի 16-ին. առջևում 5 առաջնություն է:
Շնորհավորում ենք մեր ուսանող-մարզիկներին, մաղթում նորանոր ձեռքբերումներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին