Նպաստենք Հայաստանի սահմանամերձ գյուղերը գրականությամբ հարստացնելու բարի նպատակի իրագործմանը
05.10.2012
Դիտումների քանակ՝ 866
ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի սիրելի անդամներ, աշխատակիցներ և ուսանողներ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հոկտեմբերի 7-ի` Գրադարանավարի օրվա կապակցությամբ, ՀՊՏՀ գրադարանի տնօրենությունը կազմակերպել է ակցիա` «Մուտքը գրքերով», որը սկսվել է սեպտեմբերի 11–ից: Դուք մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ կարող եք մեկական գիրք նվիրել գրադարանին և նպաստել Հայաստանի սահմանամերձ գյուղերը գրականությամբ հարստացնելու բարի նպատակի իրագործմանը:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Վեներա Ավալյանը, հավաքված գրականությունը, որպես նվիրատվություն, կհանձնվի ՀՀ սահմանամերձ գյուղերի գրադարաններին։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին