Վաղը կկայանա ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստը
04.10.2012
Դիտումների քանակ՝ 867
Հոկտեմբերի 5-ին, ժամը 14.00-ին ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի կունենա
գիտական խորհրդի հերթական նիստը: Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության ու պետական քննությունների արդյունքների մասին զեկուցմամբ հանդես կգա ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը կներկայացնի «Կրեդիտային համակարգում գիտելիքների գնահատման և վարչարարության մեխանիզմի մասին» կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Գիտխորհրդի օրակարգում են գիտական խորհրդի 2012-2013 ուսումնական տարվա առաջին կիսամյակի աշխատանքային պլանի հաստատումը, դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին որոշման ընդունումը, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի բնագիտական առարկաների ամբիոնի վարիչի թափուր տեղի համար մրցույթի անցկացումը, միացյալ ամբիոնների անունների ճշգրտումը:
Գիտխորհրդի նիստում կկարևորվեն նաև ընթացիկ այլ հարցեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Գիտխորհրդի նիստում կկարևորվեն նաև ընթացիկ այլ հարցեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին