ՀՊՏՀ ձեռքի գնդակի տղաների հավաքականն այսօր կմրցի ՀՊՃՀ թիմի հետ

Դիտումների քանակ՝ 867

Երեկ, 13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ձեռքի գնդակի տղաների առաջնության առաջին օրը, ՀՊՏՀ հավաքականը խաղացել է ԵՊՀ թիմի հետ և գրանցել պարտություն: Այս մասին մեզ հայտնեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի դոցենտ  Կառլեն Սարգսյանը: Վերջինիս տեղեկացմամբ`այսօր, ժամը 18.00-ին մեր տղաները կխաղան Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հավաքականի հետ: 

Ցանկացողները կարող են ներկա լինել մեր տղաների խաղին և աջակցել նրանց:

Հիշեցնենք, որ մրցումները տեղի են ունենում ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում: 
Մրցաշարը անցկացվում է շրջանային եղանակով: Հաղթող կհամարվի առավելագույն միավորներ վաստակած թիմը: 

ՀՊՏՀ մարզիկներին մաղթում ենք մարզական անկոտրում կամք և հաղթանակ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին