Եղեգնաձորի մասնաճյուղը գիտաժողով է հրավիրում՝ նվիրված հիմնադրման 5–ամյակին
03.10.2012
Դիտումների քանակ՝ 1370
2012 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 11:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում նախատեսվում է անցկացնել «Տարածքային տնտեսության համաչափ զարգացման հիմնախնդիրները» թեմայով հանրապետական տնտեսական գիտաժողով` նվիրված մասնաճյուղի հիմնադրման 5-ամյակին։
Գիտաժողովին ներկայացվող հոդվածները կարող են ունենալ հետևյալ ուղղությունները.
ա) տարածքային տնտեսության զարգացում,
բ) հանրային կառավարման արդյունավետության բարձրացում,
գ) տնտեսական կայունության ապահովում,
դ) կրթության որակի ապահովում,
ե) ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում,
զ) ապրանքների և ծառայությունների որակի ապահովում,
է) աշխատուժի միգրացիայի հիմնախնդիրներ,
ը) ֆինանսական ինստիտուտների զարգացում,
թ) նոր տեխնոլոգիաների կիրառում:
Գիտաժողովին ներկայացված աշխատանքները կտպագրվեն առանձին ժողովածուի տեսքով։
Գիտաժողովին ներկայացվող աշխատանքները անհրաժեշտ է ուղարկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ,
ք. Եղեգնաձոր, Վայքի 4, մինչև սույն թվականի նոյեմբերի 20-ը:
Էլ-հասցե` sos.khachikyan@gmail.com , հեռախոս` 0281 2 54 10:
Գիտաժողովին հրատարակվող հոդվածների պահանջները ներկայացված են ստորև.
Գիտաժողովին ներկայացված աշխատանքները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.
• հայերենը GHEA Mariam կամ GHEA Grapalat, ռուսերենը և անգլերենը՝ Times New Roman տառատեսակով (տառաչափը՝ 12, տողային հեռավորությունը՝ 1.5, ձախից՝ 3 սմ, աջից՝ 1.5 սմ, վերևից՝ 2 սմ, ներքից՝ 2 սմ, հղումները՝ տեքստում, հոդվածի վերնագիրը՝ մեծատառերով, 14 տառաչափով):
• Տողի կենտրոնում շեղատառերով տպել հոդվածի վերնագիրը, որից 2 տողաչափ ներքև՝ հեղինակի ազգանունն ու անունը, գիտական աստիճանը և կոչումը, հաջորդ տողում՝ կազմակերպության անվանումը, իսկ 2 տողաչափ ներքև տեքստը` 1 սմ խորքից պարբերությամբ։
• Առանձնացնել հիմնաբառեր, վերջում` հայերեն, անգլերեն և ռուսերեն ամփոփում:
• Վերոնշյալ չափանիշներով տեքստը չպետք է գերազանցի 6 էջ ծավալը:
• Գիտական հոդվածը պետք է երաշխավորված լինի տպագրության համապատասխան գիտական ստորաբաժանման կողմից:
• Պարունակի սպառիչ տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին (ազգանուն, անուն, հայրանուն, գիտական աստիճան, կոչում, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար):
Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին