Բանավեճ-քննարկում ՀՊՏՀ փիլիսոփայության ամբիոնում

Դիտումների քանակ՝ 1018

ՀՊՏՀ փիլիսոփայության ամբիոնում երեկ տեղի ունեցավ բանավեճ-քննարկում` նվիրված աղանդավորությանը, որի ժամանակ «Աղանդավորությունը Հայաստանում» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արամ Սարգսյանը: Բանավեճին մասնակցում էին նաև «Գլաձոր» համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոսները: 

Արամ Սարգսյանը հանգամանորեն խոսեց հայ եկեղեցու և աղանդների առանձնահատկությունների մասին` հատկանշելով դրանց առանցքային տարբերությունները: Բանավեճ-քննարկման ընթացքում մասնակիցները իրենց տեսակետներն ու կարծիքները հայտնեցին քննարկվող հարցի շուրջ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին