Հոկտեմբերի 2-ին կմեկնարկի 13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի առաջնության աշնանային փուլը
01.10.2012
Դիտումների քանակ՝ 807
Տղաների ձեռքի գնդակի մրցումներով վաղը կմեկնարկի դեռևս գարնանը սկսված ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված 13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի առաջնության աշնանային փուլը: ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Լևոն Սամվելյանի տեղեկացմամբ` կմրցեն հանրապետության տարբեր բուհերի և Արցախի համալսարանի ձեռքի գնդակի հավաքականները: Վերջինս նշեց նաև, որ այսօր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղի կունենա վիճակահանություն, որով կորոշվեն մրցաշարի ենթախմբերը: Վիճակահանությանը կմասնակցի ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի դոցենտ, ՀՊՏՀ ձեռքի գնդակի տղաների հավաքականի մարզիչ, դոցենտ Կառլեն Սարգսյանը:
Մրցումները տեղի կունենան Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում:
Հիշեցնենք, որ ՀՀ Զինված ուժերի կազմակերպման 20-րդ տարեդարձին նվիրված ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական 13-րդ հանրապետական մարզական խաղերի առաջին փուլն անցկացվել է 2012թ. մարտ, ապրիլ ամիսներին:
Դիտարժան խաղ և հաղթանակներ ենք մաղթում ՀՊՏՀ մարզիկներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին