Հաստատվել են ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ տեղերը
01.10.2012
Դիտումների քանակ՝ 768
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2012/2013 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը: Այս ուստարում բուհերին և գիտական հաստատություններին ընդհանուր առմամբ հատկացվել է 239 տեղ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին