ՀՊՏՀ մեծ դահլիճում ուսանողները հանդիպեցին ԲԱՀ-ի ներկայացուցիչների հետ
29.09.2012
Դիտումների քանակ՝ 857
ՀՊՏՀ մեծ դահլիճում ուսանողական խորհրդի արտաքին և ներքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ հանդիպում Բուլղարիայում Ամերիկյան համալսարանի (ԲԱՀ) ընդունելության խորհրդատու Լ. Ուզունովայի և պրոֆեսոր Ա. Կելբեչևայի հետ:
Բանախոսներն անդրադարձան ԲԱՀ-ի կրթական համակարգին` մասնավորապես նշելով, որ այստեղ ընդունելություն է հայտարարվում բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերով: Նրանց խոսքով` շնորհիվ բարձր որակավորում ունեցող պրոֆեսորադասախոսական կազմի և ժամանակակից կրթական ծրագրերի, ԲԱՀ-ը ապահովում է բարձրակարգ կրթություն: Բանախոսները հանգամանորեն ներկայացրեցին նաև ընդունելության կարգը, ուսման վարձավճարները և ուսանողների համար նախատեսված կրթաթոշակները:
Վերջում Լ. Ուզունովան և Ա. Կելբեչևան պատասխանեցին ուսանողների հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին