ՀՊՏՀ ՈՒԽ-ն ուսանողներին առաջարկում է մասնակցել նոր միջոցառումների ու մրցույթների

Դիտումների քանակ՝ 864

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի կազմակերպած ժամանցային, մշակութային ուշագրավ միջոցառումները նոր ու դրական լիցքեր են հաղորդում ուսանողական առօրյային: ՀՊՏՀ ուսանողական խորհրդի պաշտոնական կայքից և ֆակուլտետային ֆեյսբուքյան էջերից տեղեկանում ենք, որ կառավարման ֆակուլտետում սեպտեմբերի 25-ին, հաշվապահական հաշվառման և աուդիտ ֆակուլտետում` սեպտեմբերի 27-ին տեղի են ունեցել ներֆակուլտետային շախմատային առաջնություններ: Սեպտեմբերի 27-ին ուսանողները   բովանդակալից միջոցառման են մասնակցել ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետում. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բանիմացների խաղի մասնակիցները ցուցադրել են իրենց գիտելիքներն ու թիմում աշխատելու կարողությունները: Նույն օրը ֆինանսական ֆակուլտետում կայացել է  «Կարմի՞ր, թե՞ սև» ներֆակուլտետային առաջնության հերթական փուլը:

Photo: ՀՊՏՀ ՈՒԽ-ն ուսանողներին առաջարկում է մասնակցել  նոր միջոցառումների ու մրցույթներիՀՊՏՀ ուսանողական խորհրդի կազմակերպած ժամանցային, մշակութային ուշագրավ միջոցառումները նոր ու դրական լիցքեր են հաղորդում ուսանողական առօրյային: ՀՊՏՀ ուսանողական խորհրդի պաշտոնական կայքից և ֆակուլտետային ֆեյսբուքյան էջերից տեղեկանում ենք, որ կառավարման ֆակուլտետում սեպտեմբերի 25-ին, հաշվապահական հաշվառման և աուդիտ ֆակուլտետում` սեպտեմբերի 27-ին տեղի են ունեցել ներֆակուլտետային շախմատային առաջնություններ: Սեպտեմբերի 27-ին ուսանողները   բովանդակալից միջոցառման են մասնակցել ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետում. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բանիմացների խաղի մասնակիցները ցուցադրել են իրենց գիտելիքներն ու թիմում աշխատելու կարողությունները: Նույն օրը ֆինանսական ֆակուլտետում կայացել է  «Կարմի՞ր, թե՞ սև» ներֆակուլտետային առաջնության հերթական փուլը:  Այսօր ևս ուսանողներին գեղեցիկ անակնկալ է սպասվում. ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՊՏՀ մեծ դահլիճում ուսանողները կդիտեն Գոռ Վարդանյանի  «Ճակատագիր» ֆիլմը:Առաջիկա օրերին միջոցառումները կշարունակվեն: Սեպտեմբերի 29-ին, ժամը 14.00-ին ՀՊՏՀ մեծ դահլիճում ուսանողական խորհրդի արտաքին և ներքին կապերի հանձնաժողովը կկազմակերպի հանդիպում Բուլղարիայում Ամերիկյան համալսարանի (ԲԱՀ) ընդունելության խորհրդատու Լ. Ուզունովայի և պրոֆեսոր Ա.Կելբեչևայի հետ: Բանախոսները կներկայացնեն ԲԱՀ-ում ուսանելու հնարավորությունները, ընդունելության կարգը  և Հայաստանի դիմորդների համար նախատեսված կրթաթոշակները: Առաջիկայում հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը պատրաստվում է նշել իր ծննդյան 1-ամյակը։Նախատեսվող  մրցույթներին կավելանա ևս մեկը: Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կանցկացնի «Նկարում ենք այն, ինչ զգում ենք լսելով» խորագրով  նկարչական մրցույթ: Մասնակիցները կլսեն 5 տարբեր ոճերի երգեր և թղթին կփոխանցեն իրենց զգացողությունները:  Ստեղծված նկարները կտեղադրվեն ՈՒԽ asue-sc.am կայքում, որտեղ էլ  առցանց քվեարկությամբ կորոշվի հաղթողը: Ակտիվորեն իրենց աշխատանքները կշարունակեն ուսանողական տարբեր ակումբները, որոնց կավելանա ևս մեկը. ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կառավարման ֆակուլտետում կբացվի «Կարմի՞ ր, թե՞ սև» խաղի սիրահարների ակումբ, որին կարող են անդամակցել ինչպես ուսանողները, այնպես էլ դասախոսները: Ակումբը պարբերաբար կկազմակերպի առաջնություններ, ոչ մրցութային ընկերական խաղեր: Առաջին խաղը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին` կառավարման ֆակուլտետում:  ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Այսօր ևս ուսանողներին գեղեցիկ անակնկալ է սպասվում. ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՊՏՀ մեծ դահլիճում ուսանողները կդիտեն Գոռ  Վարդանյանի  «Ճակատագիր» ֆիլմը:

Առաջիկա օրերին միջոցառումները կշարունակվեն: Սեպտեմբերի 29-ին, ժամը 14.00-ին ՀՊՏՀ մեծ դահլիճում ուսանողական խորհրդի արտաքին և ներքին կապերի հանձնաժողովը կկազմակերպի հանդիպում Բուլղարիայում Ամերիկյան  համալսարանի (ԲԱՀ) ընդունելության խորհրդատու Լ. Ուզունովայի և պրոֆեսոր Ա.Կելբեչևայի հետ: Բանախոսները կներկայացնեն ԲԱՀ-ում ուսանելու հնարավորությունները, ընդունելության կարգը  և Հայաստանի դիմորդների համար նախատեսված կրթաթոշակները:

Առաջիկայում հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը պատրաստվում է նշել իր ծննդյան 1-ամյակը։

Նախատեսվող  մրցույթներին կավելանա ևս մեկը: Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կանցկացնի «Նկարում ենք այն, ինչ զգում ենք լսելով» խորագրով  նկարչական մրցույթ: Մասնակիցները կլսեն 5 տարբեր ոճերի երգեր և թղթին կփոխանցեն իրենց զգացողությունները:  Ստեղծված նկարները կտեղադրվեն ՈՒԽ asue-sc.am կայքում, որտեղ էլ  առցանց քվեարկությամբ կորոշվի հաղթողը:

Ակտիվորեն իրենց աշխատանքները կշարունակեն ուսանողական տարբեր ակումբները, որոնց կավելանա ևս մեկը. ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կառավարման ֆակուլտետում կբացվի «Կարմի՞ ր, թե՞ սև» խաղի սիրահարների ակումբ, որին կարող են անդամակցել ինչպես ուսանողները, այնպես էլ դասախոսները: Ակումբը պարբերաբար կկազմակերպի առաջնություններ, ոչ մրցութային ընկերական խաղեր: Առաջին խաղը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին` կառավարման ֆակուլտետում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին