Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի հեռակա մագիստրատուրայի 2-րդ կուրսերի դասերը` հոկտեմբերի 2–ից

Դիտումների քանակ՝ 693

ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 2-րդ կուրսերի դասերը կսկսվեն հոկտեմբերի 2-ից: Ուսումնառության գործընթացը հոկտեմբեր ամսին կկազմակերպվի շաբաթական երկու օր` երեքշաբթի և ուրբաթ, իսկ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին` միայն ուրբաթ օրերին, ժամը 14.05-ին: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարականության հետ կապերի բաժին