ՀՊՏՀ դահլիճում այսօր ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները կհանդիպեն ուսանողների հետ

Դիտումների քանակ՝ 767


ՀՊՏՀ սիրելի ուսանողներ, հիշեցնում ենք, որ այսօր, ժամը 14.00-ին ՀՊՏՀ դահլիճում ՀՊՏՀ-ի և ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների հանդիպումը ուսանողների հետ: Ինչպես հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից, ՀՊՏՀ-ում կհուրընկալվեն ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը,  անձնակազմի կառավարման վարչության պետ Գայանե Խաչատրյանը, անձնակազմի կառավարման վարչության պետի տեղակալ Արմինե Թովմասյանը, տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի պետ Աշոտ Պետրոսյանը, դրամավարկային քաղաքականության վարչության մոդելավորման և կանխատեսումների բաժնի մակրոտնտեսագետ Հայկ Ավետիսյանը: Վերջինս հանդես կգա «Արժութային ճգնաժամերի կանխատեսման վաղաժամ ազդանշանային համակարգերը ՀՀ-ում» թեմայով  զեկուցմամբ:

Հանդիպման ընթացքում կենտրոնական բանկի ներկայացուցիչները կանդրադառնան Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ նշանակելու մրցույթին,վերլուծական հետազոտական աշխատանք գրելու ձևերին, ինչպես նաև կենտրոնական բանկում աշխատատեղ համալրելու ուղիներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին