Սեպտեմբերի 25-ին ՀՀ կենտրոնական բանկի մասնագետները կհանդիպեն ՀՊՏՀ ուսանողների հետ
Բուհ-ուսանող-գործատու համագործակցության ամրապնդման նպատակով ՀՊՏՀ և ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-ին, ժամը 14.00-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի դահլիճում տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկի մասնագետների հանդիպումը ուսանողների հետ: Ինչպես հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից, ՀՊՏՀ-ում կհյուրընկալվեն ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, անձնակազմի կառավարման վարչության պետ Գայանե Խաչատրյանը, անձնակազմի կառավարման վարչության պետի տեղակալ Արմինե Թովմասյանը, տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի պետ Աշոտ Պետրոսյանը, դրամավարկային քաղաքականության վարչության մոդելավորման և կանխատեսումների բաժնի մակրոտնտեսագետ Հայկ Ավետիսյանը: Վերջինս հանդես կգա «Արժութային ճգնաժամերի կանխատեսման վաղաժամ ազդանշանային համակարգերը ՀՀ-ում» թեմայով: