ՀՊՏՀ դասախոսը մասնակցել է Բուլղարիայում անցկացված միջազգային գիտաժողովի

Դիտումների քանակ՝ 1473

ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ ամբիոնի ասիստենտ Նարեկ Կեսոյանը ՀՊՏՀ-ն ներկայացրել է սեպտեմբերի 14-21-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացված «Հարավարևելյան եվրոպական երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարներն ու խնդիրները`  Սևծովյան տնտեսական համագործակցության շրջանակում» խորագրով 10-րդ հոբելյանական միջազգային գիտագործնական գիտաժողովում:

Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ երիտասարդ գիտնականը, իր ներկայացրած`«Ինստիտուցիոնալ բարեփոխումների ազդեցությունը ՀՀ տնտեսության աճի վրա» զեկուցումը լսվել է մեծ հետաքրքրությամբ` արժանանալով գիտաժողովին մասնակից գիտնականների բարձր գնահատականին: Նարեկ Կեսոյանը տեղեկացրեց նաև, որ գիտաժողովին մասնակցում էին շուրջ 10 երկրների բուհերի և գիտական այլ հաստատությունների ներկայացուցիչներ:
Շնորհավորում և նորանոր հաջողություններ ենք մաղթում երիտասարդ գիտնականին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին