Հայտարարություն՝ բակի շինարարության մասին

Դիտումների քանակ՝ 907



ՀՊՏՀ հարգելի աշխատակիցներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հասկանալի է, որ համալսարանի բակի շինարարությունը անհարմարություն է պատճառում` խոչընդոտելով մասնաշենքից մասնաշենք անցուդարձը, աղմուկ ու փոշի առաջացնելով: Եվս մեկ անգամ հայցելով ձեր ներողամտությունը` խնդրում ենք, որ ստեղծված իրավիճակում լինեք հանդուրժող ու համբերատար, քանի որ այսօրվա շինհրապարակը կարճ ժամանակ անց դառնալու է բարեկարգ, հարմարավետ ու ոճային մի տարածք, որը նոր շունչ ու տեսք է հաղորդելու մեր բուհին, ծառայելու է բոլորիս և արագ մոռացության է մատնելու անցած բոլոր անհարմարությունները: 


Այս պահին շինարարությունն ընթանում է բնականոն հունով և քանդման աշխատանքները` նախնական փուլը, արդեն ավարտվում է: Աշխատանքային խումբը հավաստիացնում է ամեն ինչ անելու է, որ հնարավորինս արագ և որակով իրականացվի նախագիծը:

Հիշեցնենք` բակի շինարարության և բարեկարգման աշխատանքներն սկսվել են օգոստոսի 27–ին և իրականացվում են ՀՊՏՀ–ում վերջին ամիսներին կատարվող մեծածավալ շինարարության և բարեկարգման աշխատանքների շրջանակներում:
    
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին