Շրջայց՝ ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում
14.09.2012
Դիտումների քանակ՝ 1215
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն օրերս այցելեց ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ, որի մասնաշենքը տեղակայված է Զեյթուն թաղամասում։ Այստեղ ևս, ինչպես ամբողջ բուհում, սկիզբ է առել ուսումնական կիսամյակը` լիարժեք բեռնվածությամբ ու բնականոն հունով, և ինչպես արդեն տեղեկացրել էինք, ընթանում են շինվերանորոգման ու բարեկարգման աշխատանքներ:
Սկսում ենք մեր շրջայցը:
Երկրորդ հարկում, դեկանատին կից` հայտարարությունների ցուցատախտակը հրատապորեն ներկայացնում է ուսանողներին անհրաժեշտ տեղեկությունները: Համաձայն այս ցուցատախտակին փակցված հայտարարության և դեկանի պարզաբանման` կարող ենք ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսեցիներին կրկին հայտնել, որ իրենց դասերն սկսվելու են սեպտեմբերի 19-ին և ընթանալու են չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ` սկսած ժամը 14.05-ից, 6 դասաժամով:
Շրջայցի ընթացում ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը ներկայացրեց ուսումնական գործընթացի ընդհանուր պատկերը, ուղղվածությունը, որի նպատակն է պահպանել խիստ կարգապահություն, անխափան ուսումնական գործընթաց: Ֆակուլտետում գործում է ընթերցասրահ, որն ուսանողներին սպասարկում է առաջին անհրաժեշտ մասնագիտական գրականություն և որը , դեկանի հավաստմամբ, շարունակաբար համալրվելու է:
Մենք ականատես եղանք, որ շինվերանորոգման աշխատանքների մեծ ծավալ է իրականացվում մասնաշենքի 3-րդ հարկում, որտեղ հիմնահատակ նորոգվում են բոլոր 9 լսարանները: Հիմնովին վերանորոգվել է նաև մասնաշենքի մարզադահլիճը, մասնակի նորոգվել են 1-ին և 2-րդ հարկի լսարանները: Ընդհանուր բարենորոգման մեջ չեն անտեսվել նաև բակի, մասնաշենքին հարակից տարածքի բարեկարգումը, կանաչապատումը:
Զաքար Կիրակոսյանը նշեց, որ մեկ շաբաթ անց ավարտված կլինեն շինվերանորոգման աշխատանքները, և ֆակուլտետային կյանքը կընթանա ավելի հարմարավետ պայմաններում:

Հ.Գ. Սիրելի «զեյթունցիներ», հետևեք ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկատվությանը ՀՊՏՀ asue.am պաշտոնական կայքում, ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում և հաճախակի թարմացվող լրատվությամբ կտեղեկանաք համաբուհական իրադարձություններին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին