Սեպտեմբերի 17-ի երկուշաբթի օրը հայտարարվել է ոչ աշխատանքային

Դիտումների քանակ՝ 863

Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ` երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ը հայտարարվել է ոչ աշխատանքային: 
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու այս տարվա վերջին տաղավար` Խաչվերաց տոնը (կոչվում է նաև Սուրբ Խաչ, Սըբխեչ, Ուլոց) սեպտեմբերի 16-է, իսկ դա նշանակում է, որ սեպտեմբերի 17-ի երկուշաբթի օրը ոչ աշխատանքային է լինելու: Այս տաղավար տոնին հաջորդող աշխատանքային երկուշաբթի օրը` սեպտեմբերի 17-ը, տեղափոխվել է սեպտեմբերի 29-ի շաբաթ օրը:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին