Ի գիտություն աշնանային զորակոչին ենթակա տղաների
06.09.2012
Դիտումների քանակ՝ 864
Այս տարի ՀՊՏՀ առկա բակալավրիատ ընդունված աշնանային զորակոչին ենթակա տղաները վարձավճարները կարող են մուծել ինչպես մինչև սեպտեմբերի 15-ը, այնպես էլ` զինծառայությունն ավարտելուց և զորացրվելուց հետո: Այս մասին մեզ տեղեկացրեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ առաջին կուրսեցիները վարձավճարները կարող են փոխանցել «Արարատբանկ» ԲԲԸ-ի միջոցով, հաշվեհամարն է 1510002779480100: Պետք է նշել անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը, մասնագիտությունը, կուրսը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին