Սեպտեմբերի 10-ին կմեկնարկի լուծարքային շրջանը

Դիտումների քանակ՝ 819

Սեպտեմբերի 10-ին ՀՊՏՀ-ում կմեկնարկի երկրորդ լուծարքային շրջանը: Քննություններ կհանձնեն ամփոփիչ քննաշրջանի և առաջին լուծարքի ընթացքում «անբավարար» գնահատականներ ստացած և չներկայացած ուսանողները: Ուսուցման բոլոր ձևերում (առկա և հեռակա բակալավրիատ, առկա և հեռակա մագիստրատուրա) անհաջողություններ գրանցած ուսանողները կվերահանձնեն քննությունները` համակարգչային թեստային, թեստային և գրավոր եղանակով: Լուծարքային շրջանը կավարտվի սեպտեմբերի 17-ին: Քննությունների ժամանակացույցը փակցված է ֆակուլտետներում: Նշեք նաև, որ սեպտեմբերի 17-ի՝ ոչ աշխատանքային օր լինելու պատճառով այդ օրվա քննությունները կտեղափոխվեն մեկ այլ օր: Այս մասին մենք կտեղեկացնենք լրացուցիչ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաջողություններ է մաղթում լուծարքային շրջանին մասնակից բոլոր ուսանողներին այն վստահությամբ, որ նրանք այս անգամ լավ են պատրաստվել և կկարողանան գրանցել ցանկալի արդյունք:

Հիշեցնենք, որ ամփոփիչ քննաշրջանն անցկացվել է հունիսի 8-27-ը, առաջին լուծարքային շրջանը` հուլիս 2-11-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում քննություններ են հանձնել ՀՊՏՀ ուսուցման բոլոր ձևերի` առկա և հեռակա բակալավրիատի, առկա և հեռակա մագիստրատուրայի ուսանողները` համակարգչային թեստային, թեստային և գրավոր եղանակով: 
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին