ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով ընդունելությունը շարունակվում է

Դիտումների քանակ՝ 765

Օգոստոսից մեկնարկած հեռակա ուսուցմամբ բակալավրիատի և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելությունը մեր բուհում շարունակվում է: ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Մերի Բադալյանի տեղեկացմամբ`  այս պահի դրությամբ հեռակա բակալավրիատին հատկացված 520 տեղի համար դիմել է 223, հեռակա մագիստրատուրայի 295 տեղի համար` 263 դիմորդ: 

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2012-2013 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համար օգոստոսի 10–ից հայտարարել է բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով ընդունելություն և սկսել դիմում հայտերի ընդունումը: ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի դիմում հայտերի ընդունումը կավարտվի սեպտեմբերի 20-ին: Ընդունելության քննությունները կկազմակերպվեն 29-ին և 30-ին: Հեռակա մագիստրատուրայի դիմորդների հայտագրման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է: Շեմային քննությունները կկազմակերպվեն սեպտեմբերի 26-ից 30-ը: 

Հաջողություն ենք մաղթում բոլոր դիմորդներին:
 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին