ՀՊՏՀ պաշտոնական asue.am կայքն այսօր առաջին անգամ հայտնվեց circle.am-ի 4-րդ հորիզոնականում

Դիտումների քանակ՝ 948


Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ կայքերի վարկանիշների չափման հայտնի circle.am կայքի «Կրթություն և գիտություն» բաժնում այսօր առաջին անգամ մեր բուհի պաշտոնական կայքը՝ asue.am-ը, հայտնվել է առաջին տասնյակի 4–րդ հորիզոնականում: Վերջին բարձր ցուցանիշը հուլիսի 10-ինն էր, երբ մեր կայքը առաջին անգամ հայտնվել էր 5-րդ հորիզոնականում: 

Հիշեցնենք, որ վարկանիշային circle.am կայքի «Կրթություն և գիտություն» խորագրի ներքո մեր բուհի կայքի առաջին հաջողությունն արձանագրվել է ապրիլի 26–ին: Այդ օրը առաջին անգամ մեր կայքը հայտնվեց լավագույն տասնյակում։ 

Տեղեկացնենք նաև, որ ՀՊՏՀ պաշտոնական նոր կայքը գործարկվել է 2011 թ. դեկտեմբերի 27–ին։

Մեր բուհի պաշտոնական կայքի այցելուների կայուն աճը ուրախալի է, ինչի առիթով շնորհավորում ենք բոլորիս և շնորհակալություն հայտնում մեր ընթերցողներին՝ վստահության համար։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին