ՀՊՏՀ գրադարանի տնօրենը խնդրում է վերադարձնել սպասարկված գրականությունը՝ վերագրանցման
04.09.2012
Դիտումների քանակ՝ 1000
ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի անդամնե’ր, աշխատակիցնե’ր, ուսանողնե’ր, գրադարանի տնօրեն Վեներա Ավալյանը խնդրում է բոլոր ընթերցողներին վերադարձնել սպասարկված գրականությունը, որպեսզի իրականացվի վերագրանցում: Գրադարանի տնօրենը վստահեցնում է, որ վերագրանցումը գրքերի սպասարկման աշխատանքները կդարձնի արդյունավետ և կնպաստի ընթերցողների պահաջները բավարարելուն:
Գրադարանի գրքային ֆոնդը լիարժեք դարձնելուն ուղղված այս միջացառումը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր արդեն գրադարանի ընթերցող են: Ինչ վերաբերում է առաջին կուրսեցիների` գրադարանի ընթերցող դառնալու և գրադարանից օգտվելու կարգին, ապա, ինչպես խոստացել ենք, այս մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Այս հարցի շուրջ կարող եք ծանոթանալ նաև մեր նախորդ հրապարակմանը՝ http://www.asue.am/am/էջեր-220//առաջին-կուրսեցիներին-ի-գիտություն-508:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին