ԿԲ ներկայացուցիչը՝ ֆինանսական վերահսկողության և աուդիտի դերի շուրջ
Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դոցենտ Վահան Բաբայանի նախաձեռնությամբ ՀՀ ԿԲ-ից և այլ ֆինանսական կազմակերպություններից հրավիրված փորձառու մասնագետները բանախոսում են ՀՊՏՀ ուսանողների համար:
Աուդիտ մասնագիտության մագիստրատուրայի 1-2-րդ կուրսերում այսօր հյուրընկալվել էր ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության վերահսկող, տ.գ.թ. Նարեկ Խուբլարյանը (նշված կուրսերում Վահան Բաբայանը դասավանդում է «Ֆինանսական վերահոսկողություն» և «ֆինանսական ենթակառույցների աուդիտ» առարկաները): Դասախոսությանը ներկա էին կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ Լիանա Գրիգորյանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մերի Բադալյանը, դեկանի տեղակալ Սոնա Ղազարյանը:
Քննարկման առանցքում էին ՀՀ ֆինանսական ենթակառուցվածքների էությունն ու գործունեության առանձնահատկությունները, վերջիններիս գործունեության ընթացքում ձևավորվող հանրային ռիսկերը, կառավարչական որոշումների ընդունման գործընթացում վերահսկողության և աուդիտի դերը, ռիսկերի վրա հիմնված վերահսկողության էությունը:
Նարեկ Խուբլարյանը մագիստրոսական կուրսերում կհյուրընկալվի նաև այս կիսամյակի ավարտին. ուսանողների գիտելիքն ամրապնդելու նպատակով նախատեսվում է անցկացնել ամփոփիչ քննարկում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին