Լույս է տեսել Արցախում կազմակերպված աշխատաժողովի նյութերի ժողովածուն

Դիտումների քանակ՝ 1748

ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Հայաստանի պետական տնտեսագիտական և Արցախի պետական համալ­սա­րան­ների նա­խաձեռնությամբ ս.թ. հունիսի 28-29-ը Ստեփանակերտում կայացած «Բարձրագույն կրթություն. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով աշխատաժողովի նյութերի ժողովածուն:

Ժողովածուն սկսվում է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավիկ Ասրյանի, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ կրթության և գի­տու­թ­­յան նախարար Լևոն Մկրտչյանի բացման խոսքով: Հաջորդիվ ՀՊՏՀ, ԵՊՀ, ԱրՊՀ,  ՀՀ ՊԿԱ,  ՃՇԱՀ  և ՀԱԱՀ ռեկտորների՝ Կորյուն Աթոյանի, Արամ Սիմոնյանի, Մանուշ Մինասյանի, Արսեն Լոքյանի, Գագիկ Գալստյանի, Արշալույս Թարվերդյանի ներածական ելույթներն են, ինչպես նաև ըստ առանձին ուղղությունների ներկայացված զեկուցումները:

Ժողովածուում առանձին ներկայացված են զեկուցումներում և ելույթներում արված առաջարկություններ, որոնք կարող են օգտակար լինել բարձրագույն կրթության քաղաքականության համար:

Ժողովածուի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին