Դոցենտ Վալերի Միրզոյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում

Դիտումների քանակ՝ 1261

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ), hաստատելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի 03.07.2012 թվականի որոշումը, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ, փիլիսոփայության դոկտոր Վալերի Միրզոյանին շնորհել է պրոֆեսորի գիտական կոչում:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը սրտանց շնորհավորում է հարգարժան պրոֆեսորին, մաղթում նորանոր հաղթանակներ գիտության բնագավառում, քաջառողջություն, երկար ու բեղմնավոր ստեղծագործական կյանք: 
 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին