Սկսվել են ՀՊՏՀ բակի շինարարության և բարեկարգման աշխատանքները. հայտարարություն

Դիտումների քանակ՝ 762

Օգոստոսի 27–ից սկսվել են մեր բուհի բակի շինարարության և բարեկարգման աշխատանքները։ ՀՊՏՀ–ում վերջին ամիսներին նախաձեռնված մեծածավալ շինարարության և բարեկարգման աշխատանքներում բակի շինարությունն առանձնահատուկ տեղ ունի և շինարարության ավարտից հետո այն յուրահատուկ տեսք կհաղորդի բուհին։
ՀՊՏՀ նոր բակը նախագծված է ուսանողական կյանքին նոր մշակույթ հաղորդելու, ՀՊՏՀ–ականների համար հարմարավետություն ստեղծելու մտադրությամբ։ Բակի շինարարության աշխատանքները կտևեն շուրջ 45 օր։

ՀՊՏՀ հարգելի աշխատակիցներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, բակի շինարարության պատճառած անհանգստության համար հայցում ենք ձեր ներողամտությունը, խնդրում ըմբռնումով մոտենալ անհարմարություններին։ Այս մեծ նախագիծը սիրով իրականացվում է ձեզ համար՝ դառնալով մնայուն արժեք բուհի համար։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին