Բլդան գետի գեղատեսիլ ափին իր հանգիստն անցկացրեց 486 ՀՊՏՀ-ական
28.08.2012
Դիտումների քանակ՝ 914
ՀՊՏՀ Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանային ճամբարն ամբողջ ամառն աշխատեց համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների և ուսանողների համար:
Մարզաառողջարանը հանգստացողների առաջին հերթափոխն ընդունել է հուլիսի 5-ին, վերջին հերթափոխը ճանապարհել է օգոստոսի 25-ին: Այս ամառ ՀՊՏՀ արհկոմիտեում իրացվեց 13-օրյա հանգստի համար նախատեսված 426 ուղեգիր, սակայն հանգստացողների ընդհանուր թիվը կազմեց 486, քանի որ վերջին` չորրորդ հերթափոխը 6 և 7 օր ժամանակահատվածով ընդունեց ավելի մեծ թվով հանգստացողների:
«Երկու ամիս շարունակ մարզաառողջարանը հյուրընկալորեն ընդունեց և սպասարկեց հանգստացողներին: Անձնակազմն աշխատեց իր հնարավորությունների սահմանում որակյալ ծառայություն մատուցել, բարեխղճությամբ և մարդկային վերաբերմունքով հոգ տանել բոլորի համար: Ինչպես միշտ, կացարանների հարմարավետության ապահովումը, սննդի սպասարկումը մեր հոգածության կարևորագույն խնդիրներն էին: Ընդունված ավանդույթի համաձայն` բոլոր հերթափոխերում պարբերաբար անցկացվեցին մարզական, մշակութային միջոցառումներ, արշավներ, էքսկուրսիաներ, ժամանցային ծրագրեր: Քանի որ չորրորդ հերթափոխում հանգստանում էին ուսանողները, այն համեմատաբար ավելի սպորտային ու ժամանցային ոգով անցավ»,- մեզ հետ զրույցում ասաց մարզաառողջարանի պետ Հակոբ Կյոկչյանը:
«Բարեբախտաբար ոչ մի արտառոց դեպք չգրանցվեց: Միայն մեկ անգամ «Շտապ օգնություն» հրավիրելու հարկ առաջացավ, այն էլ շատ հուզական ու գեղեցիկ առիթով. սիրած աղջկանից մերժում ստանալուց հետո բարձրացել էր սիրահարված պատանու ճնշումը....»,-ավելացրեց Հակոբ Կյոկչյանը:
Նա հույս հայտնեց, որ հանգստացողները կգնահատեն իրենց հոգածությունն ու պատրաստակամությունը, և միշտ կհիշեն դիլիջանյան զովաշունչ օրերը, Ջուխտակ վանքից ու Մաթոսավանքից, Հաղարծինից ու Գոշավանքից ստացած անմոռանալի տպավորությունները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին