ՀՊՏՀ մասնաճյուղերում ավարտվել է առկա վճարովի մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը

Դիտումների քանակ՝ 859

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ մասնաճյուղում օգոստոսի 26-ին ավարտվել է առկա վճարովի մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը: Կառավարում և ֆինանսներ մասնագիտություններին հատկացված 30-տեղի համար գրանցվել է 34 դիմորդ: Մասնաճյուղի տնօրենը տեղեկացրեց նաև, որ առկա վճարովի մագիստրատուրայի շեմային քննությունները մասնաճյուղում կկազմակերպվեն օգոստոսի 29-ին, ժամը 10. 00-ին: 

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ընդունող հանձնաժողովից ևս տեղեկացրեցին, որ այստեղ ևս օգոստոսի 26-ին ավարտվել է առկա վճարովի մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը: Մասնաճյուղի առկա վճարովի մագիստրատուրայի 5 մասնագիտությունների գծով (հաշվապահական հաշվառումն ըստ ճյուղերի, ֆինանսներ, կոմերցիա, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, կառավարում) 87 տեղի համար հայտագրվել է 75 դիմորդ: Մասնաճյուղում վարկանշային են հաշվապահական հաշվառումն ըստ ճյուղերի և ֆինանսներ մասնագիտությունները, որտեղ էլ դիմել են ամենաշատ թվով դիմորդներ: 
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սամսոն Դավոյանի տեղեկացմամբ`շեմային քննությունները կկազմակերպվեն մասնաճյուղում, օգոստոսի 31-ին, ժամը 12.00-ին:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ մասնաճյուղերում 2012-2013 ուսումնական տարվա համար առկա վճարովի ուսուցմամբ մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը սկսվել է հունիսի 15-ին: Շեմային քննությունները կանցկացվեն բանավոր քննակարգով` ՀՊՏՀ համապատասխան մասնագիտական ամբիոնների և մասնաճյուղերում աշխատող դասախոսների կողմից: Մագիստրատուրայի ընդունելության քննությունների հարցաշարերը տեղադրված են ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Ընդունելություն» խորագրի «Մագիստրատուրա» բաժնի «ՀՊՏՀ առկա (վճարովի) և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 2012-2013 ուսումնական տարվա ընդունելության հարցաշարեր» վերնագրի ներքո: Քննական յուրաքանչյուր հարցաթերթիկ կպարունակի մասնագիտական 3 տեսական հարց:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին