Նորություններ

Գտնվել է 7 նորություն

ՀՊՏՀ ընդունելություն 2019-2020. ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը մայիսի 5-ին սկսում է իր աշխատանքը

Սիրելի՛ դիմորդներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 5-ից իր աշխատանքն է սկսում ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը, որտեղ դուք կարող եք գտնել Տնտեսագիտական մայր բուհ ընդունվելու ամբողջ գործընթացին վերաբերող ձեր հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ պարզաբանումները: ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը գլխավորում...

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը շարունակում է դիմորդների հայտագրումը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում շարունակվում է 2014-2015 ուսումնական տարվա հեռակա բակալավրիատի և առկա (երկրորդ փուլի) ու հեռակա մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը: ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ առկա...

ՀՊՏՀ առկա վճարովի մագիստրատուրայի 2013-2014 ուսումնական տարվա դիմորդների հայտագրումն այսօր կավարտվի

Այսօր, ժամը 18.00-ին կավարտվի 2013-2014 ուսումնական տարվա ՀՊՏՀ առկա վճարովի մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը: Օգոստոսի 24-ի դրությամբ մագիստրատուրա է դիմել 464 դիմորդ: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վահան Բաղդասարյանը: Ուսումնամեթոդական...

Ավարտվել է ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը

Երեկ ժամը 18.00-ին ավարտվել է ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը: ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի18 մասնագիտություններին և մասնագիտացումներին հատկացված 330 տեղի համար դիմել է 507 դիմորդ: Այս մասին մեզ հայտնեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ բոլոր մասնագիտությունների և մասնագիտացումների գծով շեմային քննությունները կկազմակերպվեն սեպտեմբերի 27-ին, ժամը 10.00-ին: Դրանք կանցկացնեն համապատասխան մասնագիտական...

Համալրվում է հեռակա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրատուրայի դիմորդների թիվը

Հեռակա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը շարունակվում է: ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից մեզ հայտնեցին` այս պահի դրությամբ հեռակա բակալավրիատին հատկացված 520 տեղի համար դիմել է 245, հեռակա մագիստրատուրայի 295 տեղի համար` 305 դիմորդներ:  Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը...

Այս տարի ՀՊՏՀ–ում գրանցվել է առկա վճարովի մագիստրատուրայի դիմորդների ամենաբարձր ցուցանիշը

Օգոստոսի 26-ին, ժամը 18.00-ին ավարտվել է 2012-2013 ուսումնական տարվա համար ՀՊՏՀ առկա վճարովի մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը: ՀՊՏՀ առկա վճարովի մագիստրատուրայի 37 մասնագիտություններին և մասնագիտացումներին հատկացված 340 տեղի համար բուհ է դիմել 663 դիմորդ: Ամենաշատ թվով դիմորդներ են հայտագրվել վարկանշային...

ՀՊՏՀ մասնաճյուղերում ավարտվել է առկա վճարովի մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ մասնաճյուղում օգոստոսի 26-ին ավարտվել է առկա վճարովի մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը: Կառավարում և ֆինանսներ մասնագիտություններին հատկացված 30-տեղի համար գրանցվել է 34 դիմորդ: Մասնաճյուղի տնօրենը...